Հունաստանում կալանավորվել է միջազգային ահաբեկիչ Պանայոտա Ռուպան
ՄիջազգայինՀունաստանում կալանավորվել է ամենաշատ փնտրվող ահաբեկիչներից մեկը՝ 48-ամյա Պանայոտա Ռուպան:
Աթենքի լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռուպան կալանավորվել է Աթենքի արվարձանում գտնվող տանը, որտեղ նրա հետ անչափահաս երեխա է եղել: Կալանավորվել է նաեւ 25-ամյա կին, ում կասկածում են հանցագործին թաքցնելու մեջ:
48-ամյա Ռուպան հույն հայտնի ահաբեկիչ Նիկոս Մազիոտիսի կինն է: Նա հեռակա դատապարտվել է մի շարք ահաբեկչությունների համար՝ ներառյալ 2007 թվականին Աթենքում ԱՄՆ դեսպանատան գնդակոծումը: Ռուպան հատուկ հետախուզվող ահաբեկիչների ցուցակում էր. նրա եւ Մազիոտիսի վերաբերյալ տեղեկատվության համար 1 մլն եվրոյի պարգեւ էր սահմանվել: Մազիոտիսին հաջողվել է կալանավորել 2014-ին Աթենքի կենտրոնում: