Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»


28-ամյա հղիի մահվան գործ. մեղադրյալ բժիշկների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Սիսիանի հիվանդանոցում 2 տարի առաջ 28-ամյա հղիի մահվան դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է եւ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2014թ. հոկտեմբերի 25-ին «Սիսիանի բժշկական կենտրոն»-ից ահազանգ էր ստացվել, որ Սիսիանի բնակիչ Անի Դավթյանը նախօրեին ժամը 14:00-ին պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց եւ հաջորդ օրը երեկոյան մահացել:

 

Դեպքի առթիվ նոյեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որի շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ` բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Դատաբժիշկ-փորձագետի՝ 2015թ. հունվարի 13-ի թիվ 43 եզրակացության համաձայն՝ Անի Դավթյանի մահվան պատճառ է հանդիսացել ներանոթային տարածուն մակարդման ախտանիշը, գլխուղեղի եւ թոքերի այտուցը, որը պայմանավորված է 23-24 շաբաթական հղիությամբ բարդացած մանկաբարձական անամնեզով, նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատմամբ, արգանդի պարանոցային հատվածի պատռվածքներով, հյուսվածքների բազմաթիվ ներծծող խոշոր օջախային արյունազեղումներով, ներքին օրգանների սակավարյունությամբ:

Ա.Դավթյանին բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում բուժաշխատողների կողմից իրականացված մասնագիտական պարտականությունների հնարավոր խախտումներ հայտնաբերելու համար հունվարի 23-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

Հուլիսի 28-ին ստացված եզրակացության համաձայն՝ բուժանձնակազմի կողմից ձեռնարկված բժշկական միջամտության գործողությունները եղել են անհրաժեշտ եւ ցուցված, որոնց իրականացման ընթացքում Անի Դավթյանի մահվան հետ անմիջական պատճառահետեւանքային կապի մեջ գտնվող թերություններ կամ բացթողումներ չեն հայտնաբերվել:

Քրեական գործով տուժող Անի Դավթյանի իրավահաջորդ Ալվարդ Խաչատրյանը դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը համարել է չհիմնավորված ու  օգոստոսի 19-ին միջնորդություն ներկայացրել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, ինչը քննիչը բավարարել է, եւ նշանակվել կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

2016թ. հունվարի 11-ին փորձագետի եզրակացության համաձայն՝ Անի Դավթյանի «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն ընդունվելուց հետո դինամիկայում նրա վիճակը ճիշտ չի գնահատվել, ախտորոշումը եւ կատարված բուժական օգնությունը կատարվել են ոչ համապատասխան, մասնավորապես՝ Անի Դավթյանի մոտ, երբ տեղի է ունեցել ծննդալուծում, եւ դրանից հետո սկսվել է արյունահոսություն, անհրաժեշտ էր կատարել միջամտություն՝ արգանդի կյուրետաժ՝ արգանդի խոռոչում ընկերքի մնացուկների առկայությունը լիկվիդացնելու եւ դրանով արյունահոսությունը դադարեցնելու համար: Փորձագետներն արձանագրել են մի քանի այլ գործողություններ, որոնք կատարելու դեպքում  հնարավոր կլիներ փրկել Անի Դավթյանի կյանքը։

Հունվարի 27-ին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին եւ նույն բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Վերջիններս առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել եւ անհամաձայնություն հայտնել  կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ, եւ միջնորդել նշանակել եւս մեկ փորձաքննություն:

Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ դատաբժիշկ-փորձագետի եզրակացությունների միջեւ առկա են էական հակասություններ՝ մարտի 9-ին նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Մայիսի 6-ին ստացված երրորդ եզրակացության համաձայն` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն ընդունվելուց հետո Անի Դավթյանի հղիության վերաբերյալ դրված ախտորոշումը եղել է ճիշտ: Հղիության պահպանման, ինչպես նաեւ նրա կյանքը փրկելու համար ձեռնարկվել են համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ, նշանակված բուժումը համապատասխանել է դրված ախտորոշմանը եւ այն չի եղել հակացուցված:

Ըստ հանձնաժողովային փորձաքննության եզրակացության՝ Ա.Դավթյանի մահվան պատճառ է հանդիսացել ներանոթային տարածուն մակարդման համախտանիշը եւ դրանով պայմանավորված պոլիօրգան անբավարարությունը: Առկա որոշակի տարաձայնությունները եւ տարբերությունները պայմանավորված են ներանոթային տարածուն մակարդման համախտանիշի առաջացման մասնագիտական տարբեր մեկնաբանությունների հետ, որ տվյալ դեպքում էական նշանակություն չունի:

Եզրակացությունը ներկայացվել է տուժողի իրավահաջորդ Ա. Խաչատրյանին, սակայն վերջինս չի ցանկացել ծանոթանալ, միաժամանակ առարկություններ եւ միջնորդություններ չի ներկայացրել:

Նկատի ունենալով, որ Անի Դավթյանը մահացել է ներանոթային տարածուն մակարդման համախտանիշի եւ պոլիօրգանային անբավարարության զարգացման, այլ ոչ թե բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետեւանքով՝ 2016թ. մայիսի 13-ին որոշում է կայացվել՝ քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

 

«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան