Լվովի արվեստի պատկերասրահից միլիոնավոր դոլար արժողության հնագույն հրատարակություններ են գողացել
ՄիջազգայինԼվովի արվեստի պատկերասրահից գողացել են մոտ 10 մլն դոլար արժողությամբ գրեթե 100 հնագույն հրատարակություններ:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ պատկերասրահի գլխավոր տնօրեն Տարաս Վոզնյակը նշել է, որ գանձերն ամենայն հավանականությամբ տասնամյակների ընթացքում են գողացվել:
Պատկերասրահում առայժմ չեն ստուգել գերմաներեն եւ լեհերեն գրքերը, որոնք, տնօրենի խոսքով, ներմուծելու տեսակետից ավելի գրավիչ են: