Գվարդիոլան կդառնա Բարսելոնայի նախագահը
ՄիջազգայինՌուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ապագայի մասին:
«Կարծում եմ, որ Գվարդիոլան արդեն գիտի իր ապագայի մասին:
Գտնում եմ, որ նա կվերադառնա «Բարսելոնա» և կդառնա ակումբի նախագահը: Երբ դու ֆուտբոլում թողնում ես քո ոճը, մրցակիցները հասկանում են, թե ինչպես պետք է խաղան քո դեմ:Այդիսկ պատճառով նա իր մարզչական կարիերան շուտ կավարտի»,- Կապելոյի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: