Ինչպե՞ս ազատվել մեջքի ցավից՝ թենիսի գնդակի օգնությամբ
Lifestyleshabat.am-ը գրում է.
Ցավոք, նստակյաց կյանքից, շատերն ունենում են մեջքի ցավեր:
Հաճախ դրանից կարելի է ազատվել վարժությունների կամ բուժիչ մերսման միջոցով: Բայց կա ևս մեկ հիանալի և հասարակ միջոց այդ խնդիրը լուծելու համար:
Այս միջոցը հայտնաբերել է Մեծ Բրիտանիայից մերսման մի մասնագետ: Ձեզ ընդամենը պետք կգա թենիսի գնդակ:
Ինչպես ազատվել մեջքի ցավից Հենվեք պատին: Սեղմած պահեք թենիսի գնդակը պատի և մեջքի արանքում: Շարժվեք վերև և ներքև: Այդ ժամանակ գնդակը պետք է լինի ողնաշարի և թիակներից մեկի միջև: Ժամանակը՝ 3-4 րոպե:
Այս գործընթացը կարելի նաև պառկած կատարել: Բացի մեջքից, խորհուրդ է տրվում նաև մերսել գնդակի օգնությամբ ազդրերն ու հետույքը: Այս մերսումն իսկական փրկություն է նստակյաց կյանք վարող մարդկանց համար: