Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 4 մարդ է զոհվել
ՄիջազգայինԻրանի հարավում հունվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած 5.1 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով 4 մարդ է զոհվել, նույնքան վիրավոր կա: Այս մասին հաղորդում է Իսլամական հանրապետության Պետական հեռուստատեսությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգի Խոնջ քաղաքի մերձակայքում: Զոհերն օտարերկրյա քաղաքացիներ են:
Նախնական տվալներով՝ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են, որոնք աշխատել են տեղի ֆերմաներում: