Գերմանական նավահանգստում սկսել են բեռնաթափել ամերիկացիների ռազմատեխնիկան
ՄիջազգայինԳերմանական Բրեմենհաֆեն քաղաքում Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ 4-րդ հետեւակային դիվիզիայի 3-րդ զրահատանկային բրիգադի մարտական խմբի տեղակայման շրջանակում հունվարի 6-ին սկսել են բեռնաթափել ռազմական տեխնիկան: Դրանից հետո այն երկաթուղով կփոխադրեն Գերմանիայում եւ Լեհաստանում նշանակման վայրեր: Այս մասին հաղորդում է DW-ն:
Բունդեսվերի տվյալներով՝ տեխնիկայի փոխադրման համար անհրաժեշտ կլինի 14 կմ ընդհանուր երկարությամբ 900 վագոն:
«Resolve» անվանումով բեռնանավը գերմանական նավահանգիստ է հասել հունվարի 4-ին: «Freedom» եւ «Endurance» նավերն էլ պետք է Գերմանիայի ափերին հասնեն հունվարի 8-ից ոչ ուշ: Ավելի քան 4000 զինծառայողից կազմված բրիդագային խմբերի հիմնական մասն օդանավերով կժամանեն Լեհաստան, որտեղ գտնվելու է նրանց կենտրոնակայանը: