Հրաձգություն Ֆլորիդայի օդանավակայանում. զոհեր կան
ՄիջազգայինԱնհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի միջազգային օդանավակայանի շենքում: Միջադեպի հետեւանքով զոհեր կան:
Դեպքը տեղի է ունեցել ուղեբեռի հանձնման գոտում: Հարձակվողը ձերբակալված է: Միջադեպի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 9-ը՝ վիրավորվել: Այս մասին CNBC-ին հաղորդել են ոստիկանությունում:
Ավելի վաղ դեպքի վայրում գտնվող Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Աի Ֆլեյշերը հաղորդել էր 5 զոհի մասին:
Ոստիկանությունը տարհանում է մարդկանց: