Ֆլորիդայի օդանավակայանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ևս 37 մարդ է տուժել
ՄիջազգայինՖլորիդայի շերիֆի գրասենյակը թվիթերի էջում գրել է, որ օդանավակայանում հրաձգության հետևանքով ևս 37 մարդ է տուժել:
«Սա ընթացիկ իրավիճակ է: 5 մարդ զոհվել է, 8 հոգի սկզբում էր վիրավորվել: Եվս 37 մարդ դեպքից հետո վնասվածքներ է ստացել»,- գրված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ օդանավակայում կրակոցներ են հնչել, հրաձգությունը կազմակերպած տղամարդը ձերբակալվել է: