Գերմանիայի հատուկ ծառայությունները ռուս հաքերներին են կասկածում ԵԱՀԿ-ի վրա հարձակման մեջ
ՄիջազգայինԱնցած տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ-ի վրա կիբերհարձակման ետեւում կանգնած է АРТ 28 (Fancy Bear) խմբավորումը, որի ետեւում էլ, ըստ գերմանական հատուկ ծառայությունների, ռուս հաքերներն են, գրում է Frankfurter Allgemeine-ը՝ վկայակոչելով Սահմանադրության պահպանման հարցերով գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենին։
«ՌԲԿ»-ն նշում է, որ Գերմանիայի իշխանությունները առաջվա պես հետաքննում են խորհրդարանի վրա իրականացված կիբերհարձակումները, որոնց ընթացքում գաղտնի փաստաթղթեր են գողացվել։ Հիմնական կասկածյալները ռուս հաքերներն են համարվում։ Դեկտեմբերի վերջին Tagesschau պարբերականը, վկայակոչելով քննությունում իր աղբյուրը, հայտնել էր, որ Բունդեսթագի կայքի վրա հարձակված հաքերներն առնչություն չունեն WikiLeaks կայքում հայտնված փաստաթղթերի գողության հետ։ Վարկածներից մեկով, Ջուլիան Ասանժի կայքին նյութերը փոխանցել է մի գաղտնի գործակալ, որը խորհրդարանում էր աշխատում։
Գերմանական խորհրդարանից գողացված փաստաթղթերը WikiLeaks կայքը հրապարակել է դեկտեմբերի 1-ին։ Խոսքը ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության ու գերմանական հետախուզության միջեւ գաղտնի պայմանավորվածությունների մասին է, որոնք էլ հենց Բունդեսթագի հետաքննության առարկա էին դարձել։