Երուսաղեմում անհայտ անձը բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտներին. կա երեք զոհ, 15 վիրավոր
ՄիջազգայինԵրուսաղեմում բեռնատարի ղեկին նստած անհայտ անձը վրաերթի է ենթարկել հետիոտներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալների համաձայն` միջադեպի հետևանքով մահացել է առնվազն երեք և տուժել 15 մարդ: Ոստիկանները չեզոքացրել են բեռնատարի վարորդին։
Գործակալությունը հայտնում է, որ ոստիկանության ներկայացուցիչը տեղական ռադիոկայանի եթերում տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական հարձակում:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող քաղաքի հին թաղամասում:
Ինչպես պարզաբանում է Associated Press-ը` հղում անելով ոստիկանության ներկայացուցիչ Լյուբա Սամրիին, բեռնատարի վարորդի թիրախը եղել է զինվորների խումբը, որը այդ պահին նոր է դուրս եկած եղել ավտոբուսից:
.jpg?1483878088389)