Իրանը ցանկանում է «General Electric»-ին ներգրավել իրանական գործարանների կառավարման գործում
ՄիջազգայինԻրանի իշխանությունները ցանկանում են ԱՄՆ-ից եւ Իտալիայից ընկերությունների ներգրավել՝ տեղական կենցաղային տեխնիկայի ընկերությունները ղեկավարելու համար: «PRESS TV»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարության կենցաղային տեխնիկայի բաժնի ղեկավար Աբբաս Հաշեմին:
Պաշտոնյան նշել է, որ բանակցություններ են ընթանում «General Electric»-ի, «Whirlpool Corporation»-ի եւ «Ariston Thermo Group»-ի հետ: Կենցաղային տեխնիկա արտադրող իրանական մի շարք գործարաններ տասնամյակներ շարունակ չեն արդիականացվել: Այդ պատճառով նախարարությունը որոշել է «ARJ», «Azmayesh» եւ այլ ընկերություններ հանձնել մասնավոր հատվածին՝ արտասահմանյանների հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար: