ՌԴ Օրյոլ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
ՄիջազգայինՀունվարի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:00-ին, Ռուսաստանի Օրյոլ քաղաքի «Ատոլ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հաղորդում է РИА57 գործակալությունը:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տանիքին, իսկ ավելի ուշ կրակը ներթափանցել է առևտրի կենտրոնի տարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ տվյալների համաձայն` դեպքի վայր է մեկնել 11 միավոր տեխնիկա: Շինությունը հոսանքազրկվել է:
Աղբյուրի հաղորդմամբ` ներկա պահի դրությամբ տեղի է ունենում մարդկանց տարհանում առևտրի կենտրոնից. հրդեհի վայր են ժամանել բուժաշխատողներ: Հրդեհից տուժածների վերաբերյալ տվյալներ դեռևս չեն հաղորդվում:
Ինչպես հայտնել է ՌԴ ԱԻՆ Կենտրոնական տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցիչը РИА Новости-ին, մոտ 150 մարդ տարհանվել է առևտրի կենտրոնից։ Նրա խոսքով` ծխապատման օջախը գտնվում է առևտրի կենտրոնի երրորդ հարկում