Բրազիլիայում նոր բախումների հետեւանքով 4 դատապարտյալ է զոհվել
ՄիջազգայինԲրազիլիայի Մանաուս քաղաքի բանտում մրցակցող հանցավոր խմբավորումների անդամների միջեւ նոր բախումների հետեւանքով չորս մարդ է զոհվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամազոնաս նահանգի իշխանությունները հայտնել են, որ Մանաուսի կենտրոնում գտնվող «Վիդալ Պեսսոն» բանտում բախումների զոհերից երեքը գլխատվել են, մեկը խեղդամահ արվել:
Բրազիլիայի բնատերում անցյալ շաբաթ ընդհանուր առմամբ զոհվել է մոտ 100 դատապարտյալ:
«Վիդալ Պեսոն» բանտը բացվել է, որպեսզի Մանաուսի «Անիսիո Ժոբիմ» բանտային համալիրի դատապարտյալների մի մասին այնտեղ տեղավորեն, որտեղ մեկ շաբաթ առաջ 17-ժամյա խռովության ընթացքում 56 մարդ է զոհվել:
87 դատապարտյալի հաջողվել է փախուստի դիմել, սակայն նրանցից 40 դատապարտյալի արդեն բռնել են:
Ուրբաթ հարեւան Ռորայմա նահանգում բանտում սկսված անկարգությունների հետեւանքով 33 մարդ է զոհվել: Նրանցից ոմանք նույնպես գլխատվել են: