Թրամփը հրաժարվել է 60 տարի նախագահների երդմնակալության արարողությունները մեկնաբանած հաղորդավարից
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է վերջին 60 տարիներին նախագահների երդմնակալության արարողությունները մեկնաբանող հաղորդավարի ծառայություններից, հայտնում է ABC7 News–ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ 89-ամյա Չառլզ Բրոթնամը 1957-ից վարում է նախագահի երդմնակալության արարողությունները, իսկ առաջին անգամ մեկնաբանել էր նախագահ Դուայթ Էյզենհաուերի երդմնակալությունը։ Բրոթնամը հայտնել է, որ ապագա նախագահի որոշումը կոտրել է իր սիրտը։
«Ես դա անում էի 60 տարի շարունակ։ Ես ոչնչացված եմ»,– մեջբերում է պարբերականը Բրոթնամի խոսքը։
Հաղորդվում է, որ 89-ամյա հաղորդավարի փոխարեն Թրամփն ընտրել է 58-ամյա ռադիոհաղորդավար Սթիվ Ռեյին։ «Ես չեմ փոխարինի Չառլզին։ Ես չեմ զբաղեցնի նրա տեղը։ Ես ուղղակի մեկն եմ, որը կլինի հաջորդը, քանի որ Չառլին անփոխարինելի է, նա լեգենդ է»,– մեջբերում է հեռուստաալիքը նոր հաղորդավարի խոսքը։