Պորտուգալացիները հրաժեշտ են տալիս երկրի նախկին նախագահ Մարիու Սուարիշին
ՄիջազգայինՀազարավոր պորտուգալացիներ հրաժեշտ են տվել երկրի սոցիալիստական կուսակցության առաջնորդ, Պորտուգալիայի նախկին նախագահ Մարիու Սուարիշին:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, Սուարիշի աճյունը հանդիսավորությամբ տեղափոխվել է իր տնից Լիսաբոնում գտնվող 16-րդ դարի իերոնիմյան մենաստան: Ճանապարհին քաղաքացիները շարասյան ուղղությամբ կարմիր վարդեր էին նետում:
Սուարիշի աճյունը մեկ օր կմնա մենաստանում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան հրաժեշտ տալ երկրի նախկին ղեկավարին: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 10-ին: