Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Ո՞վ է հովանավորում քաղաքական «թեժ աշունը» Հայաստանում. «Եռյակը» վայր կդնի՞ մանդատները

Վերջին օրերին բազմաթիվ կարծիքներ են հրապարակվել  hոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքի, հնչած ելույթների և «ճառերի» վերաբերյալ: Ուստի կրկին անդրադառնալ հանրահավաքի նպատակներին և հարթակից հնչած մտքերին՝ անիմաստ է: Քանի որ պատմությունը տալիս է շատ կարևոր մի շարք հարցերի պատասխաններ՝ կատարենք փոքրիկ պատմական էքսկուրս և փորձենք հասկանալ, թե քայլերի ինչպիսի հաջորդականությունը կհաղթահարի ընդդիմության ճգնաժամը Հայաստանում: Դեռևս 2011 թվականի մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանություններին առաջադրեց 15 կետից բաղկացած (http://old.a1plus.am/am/politics/2011/03/01/ltp) պահանջների ցանկ և դրանց կատարման համար 15-օրյա ժամկետ սահմանեց: Հաջորդ՝ մարտի 17-ի հանրահավաքին, Լ. Տեր-Պետրոսյանը իր բավականին ընդգրկուն 15 կետերը փոխեց ընդհամենը 3 «խնդրանք-պահանջների» հետ (http://www.a1plus.am/45425.html): Իսկ հետագա հանրահավաքներին այդ երեք պահանջները դարձան առանցքային և, կարծես նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործող իշխանությունները «կատարեցին» այդ երեք պահանջները: Արդյունքում մարտի 1-ին հնչեցված բովանդակային առումով կարևոր պահանջները հօդս ցնդեցին, իսկ Լ. Տեր Պետրոսյանը ժողովրդին «տուն» ուղարկեց: Հասկանալի է թե ինչպիսի հիասթափություն ապրեց հույսով լցված հանրությունը… Հարկ չեմ համարում անդրադառնալ 2013 թվականի մարտ-ապրիլ ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին, բոլորիս է հայտնի, թե հասարակ ժողովուրդը ինչպիսի հիասթափություն ապրեց այդ օրերին: Հիմա կարծես թե ամեն ինչ նորից կրկնվում է, սակայն մի էական տարբերությամբ՝ հարթակում հին խաղացողների կողքին հայտնվել է նոր խաղացող, որի հակասական կերպարը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել: Կրկին հնչում են հավաստիացումներ, թե իշխանափոխություն են անելու, ազատվելու են ավազակապետությունից, մաքրելու են «ավգյան ախոռները» և այլ ամպագորգոռ հայտարարություններ: Բայց, ինչպես 2011 թվականին, այնպես էլ այսօր, ելույթների վերջնամասում շեշտադրումները նույնն են՝ 08.04.2011 թ. - «Մենք դեռեւս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»- (http://www.azatutyun.am/content/article/3551459.html): 10.10.2014 թ. -«Վարչախմբից այլեւս սպասելիք չունենալով,  այսուհետեւ մենք նրան պահանջներ կամ փոխզիջումային առաջարկներ, առավել եւս վեջնագրեր չենք ներկայացնելու։ Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի  երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը» (http://www.ilur.am/news/view/36054.html#sthash.GkObaea0.dpuf): Ինչի՞ մասին է խոսում այս հանգամանքը. մեր ընդիմադիրները նոր «փորացավ» ունեն, որը միայն իրենց է հայտնի: Ժողովրդին կրկին սարքել են մահակ ու թափահարում են այս ոչ բարով իշխանության գլխին՝ սեփական ամբիցիաները բավարարելու համար: Բացի հրապարակներում զանգվածերի առաջ հոխորտալուց՝ հակաիշխանական ուժերը իրական քաղաքական քայլերից մշտապես խուսափել են: Երբ ընտրություններից հետո խոսվում էր խորհրդարանական կամ ավագանու մանդատները վայր դնելու մասին՝ նրանք հայտարարում էին, որ գնում են ԱԺ՝ իշխանություններին օր ու արև չտալու համար, մինչդեռ նախանձելի միասնությամբ նույն իշխանությունների կողքին կանգնեցին նրանց համար ամենակարևոր պահերին: Ասվածի վառ ապացույցը Գլխավոր դատախազի և ԱԺ նախագահի ընտրություններին ոչ իշխանական ուժերի քվեարկությունն էր՝ հօգուտ իշխանության առաջադրած թեկնածուների: Սրանք երևույթներ են, որոնք կասկածներ են ծնում հարթակում կանգնածների ազնվության վերաբերյալ: Նմանատիպ պիտակներից ձերբազատվելու համար «Հրաշալի քառյակի» մաս կազմով ուժերը, ի հավաստումն իրենց կողմից պետության և ժողովրդի շահերի պաշտպանության ազնիվ մղումների, հռչակած նպատակների անբեկանելության և կուլիսային պայմանավորվածություններից զերծ մնալու պատրաստակամության՝ պետք է հոկտեմբերի 24-ին հայտարարեն՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատները վայր դնելու և իշխանությունների հետ որևէ ձևաչափով համագործակցության բացառման մասին: Միայն այս պարագայում կարելի կլինի հավատալ մեր ընդիմադիրների ազնիվ մղումներին, հակառակ դեպքում հասկանալի է, որ այս «թեժ աշունը» հերթական անվճար և բազմամարդ թատերական բեմադրությունն է, որի պրոդյուսերը և գլխավոր հովանավորը Գագիկ Ծառուկյանն է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանը: Մինչդեռ, ինչպես գիտենք, ոչ ոք անշահախնդիր նման բեմականացումներ չի հովանավորում: Իսկ վճարողը, ինչպես միշտ, հասարակությունն է... Հրանտ Զորյան
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»