Դանիել Օրտեգան չորրորդ անգամ ստանձնեց Նիկարագուայի նախագահի պաշտոնը
ՄիջազգայինԴանիել Օրտեգան հունվարի 10-ին չորրորդ անգամ ստանձնել Է Նիկարագուայի նախագահի պաշտոնը, որպեսզի երկիրը ղեկավարի մինչեւ 2022 թվականը: Telesur հեռուստաալիքը ցուցադրել Է երկրի մայրաքաղաք Մանագուայում կայացած պաշտոնակալության արարողությունը, որին ներկա են եղել բազմաթիվ օտարերկրացի հյուրեր, ներառյալ Թայվանի, Վենեսուելայի, Սալվադորի, Հոնդուրասի եւ Բոլիվիայի ղեկավարները:
Այս անգամ Օրտեգան նախագահելու եկել ոչ միայնակ, այլ իր տիկնոջ՝ Ռոսարիո Մուրիլիոյի հետ միասին, որը պաշտոնավարելու Է որպես երկրի փոխնախագահ: Ավելի վաղ նա Նիկարագուայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն Էր:
2016 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում Օրտեգան հաղթել Է առաջին փուլում՝ հավաքելով ձայների ավելի քան 72 տոկոսը: Ընդ որում Օրտեգան օգտվում Է խորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունից (92 պատգամավորներից 71-ի):
Օրտեգան, որն ադեն 71 տարեկան Է, առաջին անգամ նախագահական աթոռն զբաղեցրել Է հեռավոր 1985 թվականին եւ կառավարել մինչեւ 1990 թվականը: Այնուհետեւ նրան հաջողվել Է իշխանության վեադառնալ միայն 2007 թվականին՝ նախորդ տարվա վերջին կայացած ընտրությունների արդյունքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/31/ 10.55