ՄԱԿ-ը դատապարտեց ահաբեկչական գործողություններն Աֆղանստանում, որոնք 49 մարդու կյանք են խլել
ՄիջազգայինՄԱԿ-ը դատապարտել Է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում եւ Ղանդահարի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունները, որոնց հետեւանքով հունվարի 10-ին առնվազն 49 մարդ Է զոհվել, եւս շուրջ 90-ը՝ վիրավորվել, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը
:
Ինչպես հայտնել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, այդօրինակ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են եւ արդարացում չունեն:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը «համերաշխություն Է հայտնում Աֆղանստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդի ու կառավարության հետ, ինչպես նաեւ պահանջում Է արդարադատության ենթարկել հարձակման պատասխանատուներին»:
Նախօրյակին երկու մահապարտներ իրենց պայթեցրել են Քաբուլում Աֆղանստանի խորհրդարանի շենքի մոտ: Ըստ վերջին տվյալների՝ գրոհի հետեւանքով, որի պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» շարժումը, զոհվել Է առնվազն 38 մարդ, եւս 70 հոգի վերքեր են ստացել:
Ղանդահարում իրականացված պայթյունը 11 մարդու կյանք Է խլել: 18 վիրավորների թվում են նահանգապետն ու Աֆղանստանում ԱՄԷ-ի դեսպանը, որոնք հարձակման պահին հանդիպում Էին անցկացնում տեղի վարչակազմի շենքում: Խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել այդ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: