Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են Սիրիայում հրադադարի հարցը
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ռուսական կողմի պահանջով իրականացված հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Սիրիայում հաստատված հրադադարի հարցը: Կողմերը մտքեր են փոխանակել սիրիական զարգացումների և Աստանայի գործընթացի վերաբերյալ: