Վեց տարվա մեջ առաջին անգամ Թուրքիայից պատվիրակություն կմեկնի Իսրայել
ՄիջազգայինԹուրքիայի և Իսրայելի միջև վեց տարի անց հարաբերությունների կարգավորումից հետո թուրքական կողմը պատրաստվում է առաջին պաշտոնական այցը կատարել Իսրայել:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ այցը կկայանա փետրվարի 7-8-ը:
Այս մասին տեղեկացնում է T24.c om.tr լրատվամիջոցը:
Նախարարի` Իսրայել կատարած այցի ընթացքում քննարկվելու է երկու երկրի միջև ազատ առևտրի համաձայնագրի ընդլայնման հարցը: