Telegraph. Թրամփին վարկաբեկող նյութի հեղինակն իր կյանքի համար վախենում է
ՄիջազգայինԲրիտանական MI-6 հետախուզության նախկին աշխատակից Քրիսթոֆեր Սթիլը, որը հավաքել էր այն նյութերը, որոնք ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալ Թրամփի դեմ «վարկաբեկող» փաստաթղթի հիմքն էին դարձել, իր կյանքի եւ անվտանգության համար սկսել է վախենալ այն պահից, երբ ամերիկյան լրատվամիջոցները նրան մերկացրել են, հայտնում է Telegraph-ը:
Պարբերականը նշել է, որ Սթիլը ստիպված է եղել չորեքշաբթի առավոտյան լքել Սուրեյ կոմսությունում իր տունը, քանի որ հասկանում է, որ ընդամենը ժամանակի հարց է, երբ իր անունը կդառնա հանրության սեփականությունը:
Հաղորդվում է, որ Սթիլը վախենում է իր աշխատանքի վերաբերյալ Մոսկվայի հնարավոր բացասական արձագանքից:
Լոնդոնի Orbis Business Intelligence Ltd կազմակերպության համահիմնադիրը փաստաթուղթ էր պատրաստել, որում նշված էր, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունների տրամադրության տակ փաստաթղթեր կան, որոնք կարող են օգտագործվել Թրամփին շանտաժի ենթարկելու համար: