ՌԴ-ն և Թուրքիան հուշագիր են ստորագրել Սիրիայում թռիչքների անվտանգության մասին
ՄիջազգայինՌԴ պաշտպանության նախարարությունը և Թուրքիայի ԶՈւ գլխավոր հրամանատարությունը հուշագիր են ստորագրել Սիրիայի իրականացվող գործողությունների ժամանակ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման համար: ТАСС գործակալության փոխանցմամբ`այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Հունվարի 12-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում խորհրդակցություններ են կայացել ՌԴ Զինված ուժերի և Թուրքիայի Զինուժի պատվիրակությունների միջև, որոնք նվիրված են եղել Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում ռուս-թուրքական փոխհամագործակցության հարցերին:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը հուշագիր են ստորագրել Սիրիայում գործողությունների ժամանակ միջադեպերի կանխման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին», - ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ: