Դուբայից Եկատերինբուրգ թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Չելյաբինսկում
ՄիջազգայինFlydubai ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Չելյաբինսկի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:
Ինչպես նշվում է, ինքնաթիռը կատարում էր Դուբայ-Եկատերինբուրգ չվերթը:
«Flydubai ավիաընկերության ինքնաթիռն իսկապես հարկադիր վայրէջք է կատարել Չելյաբինսկի օդանավակայանում, այն վայրէջքը կատարել է պահեստային թռիչքուղում», - ասել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Հարկադիր վայրէջքի պատճառն ու տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում