Բժիշկ Լիզան ԴՆԹ-փորձաքննությամբ ճանաչվել Է Տու-154-ի աղետի զոհերի մեջ
ՄիջազգայինՍեւ ծովում ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի աղետի զոհերի մեջ ԴՆԹ-փորձաքննությամբ ճանաչվել Է «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան (բժիշկ Լիզան):
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Գլինկայի շրջապատում, նրան հողին կհանձնեն Նովոդեւիչիե գերեզմանատանը:
«Հուղարկավորությունը կկայանա հւնվարի 16-ին»,- ասել Է աղբյուրը:
Դատաբժշկական փորձաքննության աղբյուրները հայտնել են, որ փորձագետները ԴՆԹ-փորձաքննությամբ նույնականացրել են ավիաաղետի 70-ից ավելի զոհերի:
Տու-154-ի աղետը տեղի Է ունեցել դեկտեմբերի 25-ին՝ Ադլերից թռչելուց հետո: Ինքնաթիռում եղել Է 92 մարդ՝ զինծառայողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան (բժիշկ Լիզան), ինչպես նաեւ Ալեքսանդրովի անվան անսամբլի արտիստները, որոնք մեկնել Էին շնորհավորելու Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիախմբի Ամանորը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում: