Ռուսաստանը «գլոբալ սպառնալիք է» ամբողջ աշխարհի համար. Փոլ Ռայան
ՄիջազգայինԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման պետք Է շատ ավելի շուտ խստացներ պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ, որը գլոբալ սպառնալիք Է ներկայացնում:
Նման պնդումով հունվարի 12-ին հանդես Է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը՝ պատասխանելով CNN-ի հեռուստադիտողների հարցերին:
«Կարծում եմ՝ մեր նախագահը չափազանց ուշ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ: Դա պետք Էր անել ավելի շուտ»,- նշել Է հանրապետականը: Նա նաեւ Մոսկվային մեղադրել Է այն բանում, որ նա «գլոբալ սպառնալիք Է ներկայացնում ամբողջ աշխարհի համար», եւ հանդես Է եկել Մոսկվայի հետ առճակատումն ակտիվացնելու օգտին:
«Կարծում եմ, որ մենք պետք Է ավելի ակտիվ լինենք Ռուսաստանի հետ առճակատման հարցում: Ես կարծում եմ, որ ռուսներն իրոք միջամտել են մեր ընտրությունների ընթացքին եւ այդ կերպ ազդել դրանց վրա»,- ասել Է Ռայանը: Նա ՌԴ-ի ղեկավարությանը մեղադրել Է այն բանում, որ նա «փորձում Է խանգարել մեր շահերին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: