Անգելա Մերկելի կուսակցական դաշինքն առաջատարն Է ընտրողների նախապատվությունների ցուցակում
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքն առաջատարն Է ընտրողների նախապատվությունների ցուցակում: INSA հետազոտական ինստիտուտի անցկացրած հարցման տվյալների համաձայն, Ամանորի երկրորդ շաբաթին այս քաղաքական ուժի օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 32 տոկոսը:
Ավանդաբար երկրորդ կուսակցությունը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն Է (ԳՍԴԿ). նրա օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 21 տոկոսը: Մնացած խորհրդարանական կուսակցություններին տրված ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Կանաչները» կարող են հավակնել ձայների 9 տոկոսին, «Ձախերը»՝ 11 տոկոսին:
Նախորդ կառավարական կոալիցիայի գծով Մերկելի գործընկերը՝ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ), հետազոտության տվյալների համաձայն, կարող Է ակնկալել ձայների 7 տոկոսը:
Հարցումը նաեւ ցույց Է տալիս, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» պոպուլիստական նոր կուսակցությունը, որը վերջին ժամանակներս արտասովոր կերպով ուժեղացրել Է իրեն ցուցաբերվող աջակցությունը միգրացիոն ճգնաժամի ֆոնին, քննադատելով Մերկելի «բաց դռների» քաղաքականությունը, բոլոր հնարավորություններն ունի հաղթահարելու անցումային արգելքը եւ մտնել խորհրդարան: Նրա օգտին դաշնային մակարդակով այժմ պատրաստ Է քվեարկել հարցման մասնակիցների 15 տոկոսը:
Հարցումը Bild թերթի պատվերով անցկացվել Է հունվարի 6-ից մինչեւ 9-ը. դրան մասնակցել Է 2 հազար 54 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: