Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»


Ամենաանտանելի բնավորության տեր հորոսկոպի նշանները

Lifestyle

Եթե Ձեզ բախտ է վիճակվել Ձեր կյանքի ուղու վրա հանդիպել Խոյի, կարող եք վաղօրոք վազել դեղատուն ու հակադեպրեսանտներ գնել։ Ոչխարազգիների դասի ներկայացուցիչ այս կենդանակերպը կարող է գերեզման հասցնել Ձեզ իր համառությամբ ու էգոիզմով, որը նա դրսևորում է մանկական անմիջականությամբ։ Անգամ եթե նա գիտի, որ սխալ է, ապա, միևնույն է, վիճելու է զուտ հանուն սկզբունքի։ Նա միշտ ունի իր կարծիքը ցանկացած հարցի շուրջ, անգամ այն դեպքում, երբ նա տվյալ հարցից գլուխ չի հանում։ Ագրեսիայի կտրուկ պոռթկումներն ու վատ տրամադրության պարբերական նոպաներն այս կենդանակերպի ներկայացուցիչների առանձնահատկություններն են, բայց նրանք հանգստանում են նույնքան արագ, որքան բռնկվում են։

Ցուլ

Ցուլը համարում է, որ կարող է անել այն ամենն, ինչ ցանկանա, իսկ քանի որ այդպես է, ապա ինչո՞ւ լարվել։ Նա միշտ գոհ է իրենից, անգամ եթե հպարտանալու առիթ, ըստ էության, չկա էլ։ Իր անտանելի համառությունը Ցուլը համարում է բնավորության տոկունություն՝ հարիր իսկական տղամարդուն, ժլատությունը համարում է ողջամիտ տնտեսում, իսկ պեսիմիզմի հակվածությունը՝ աշխարհի իրատեսական ընկալում։

Երկվորյակներ

Հորոսկոպի ոչ մի այլ նշանի ներկայացուցիչ չունի իրերը գլխիվայր անելու այնպիսի ունակություն, ինչպիսին Երկվորյակներն ունեն։ Նրանց հետ հաստատ չես ձանձրանա, բայց նրան հետ շփման երկու շաբաթից հետո քեզ սպրինտեր կզգաս, ով հետ է մնացել մրցավազքում ու ուժասպառ է։ Եթե դու ի զորու ես դիմանալ Երկվորյակներին ու նրանց անդադար փոփոխությունների անասելի հակմանը, ապա քո պատվին պետք է արձան կանգնեցնել։ Նրանք զվարճանում են մեկ այստեղ, մեկ այնտեղ, սիրում են գլուխ արդուկել ու ծաղրել։ Ապագան նրանց հետ հուսալի չի, բայց զվարճալի է։ Երկվորյակներից հավատարմություն մի՛ սպասեք, որովհետև բավական է այլ կողմ նայել, իսկ նա արդեն ինտենսիվ ֆլիրտ է անում ընկերուհուդ հետ։

Խեցգետին

Այս ձանձրալի ու նվնվան նշանը յուրաքանչյուր կնոջ մեջ փնտրում է իր մոր շարունակությունն ու եթե գտնում է իր իդեալը, ապա անպայման փորձում է ամուսնանալ։ Խեցգետինն ընտանեկան օջախի ու հարմարավետության մեծ սիրահար է, բայց նա ժամանակից շուտ գերեզման կհասցնի կնոջը ափսեները ճիշտ լվանալու, կատվին ճիշտ կերակրելու, ձվածեղը ճիշտ պատրաստելու վերաբերյալ գանգատներով։ Խեցգետնի հետ ամուսնությունը հավասար է կործանված երիտասարդության։

Առյուծ

Առյուծը ֆիքսված է իր անձի վրա ու չի տեսնում իր շուրջ ոչինչ՝ բացի իրենից. թերևս միայն նրանց, ովքեր հիանում են իրենով։ Նա մեծամիտ է և համարում է իրեն շատ մեծահոգի, որպեսզի հիշի և՛ վիրավորանքները, և՛ խոստումները։ Արքայական այս կերպարը պաշտում է փող ծախսել, ազատ ու շռայլ կյանք վարել ու շրջապատել իրեն աղջիկներով։ Անասելի խանդոտ է, դյուրագրգիռ ու նեղացկոտ։ Միևնույն ժամանակ տանել չի կարողանում, երբ խանդում են իրեն, որովհետև նա պարզապես անհանդուրժելի է համարում այն, որ իրեն ինչ-որ մեկը կարող է իր սեփականությունը համարել։ Նա պետք է քո համար միշտ առաջնային տեղում լինի, ու եթե դու հանկարծ համարձակվես փոխել ժամադրության օրը, որովհետև պետք է այցելես մորաքրոջդ, ապա նա ահավոր կնեղանա։

Կույս

Սարսափելի պեդանտ։ Նա կարող է քայքայել նյարդերդ՝ տարբեր մանր-մունր բաների համար նոտացիաներ կարդալով։ Կույսը գանգատվելու է, որ յուղի մեջ շատ խոլեստերին կա, տապակածը շատ վնասակար է ստամոքսի համար և այլն։ Անտանելի ծույլ է, բայց համարում է իրեն աշխատասեր, որովհետև մեկ-մեկ կարող է ինչ-որ մանր գործեր անել։ Էմոցիաների հետ չունի, իսկ սիրուն վերաբերվում է մեծ զգուշությամբ։

Կշեռք

Կշեռքները կասկածամիտ են, թաքցնող ու մանրախնդիր։ Նրանք դյուրագրգիռ են ու կարող են զայրույթը թափել առաջին պատահածի գլխին, եթե գործերը գնան ոչ այնպես, ինչպես նա կցանկանար։ Իրենք իրենց համար տարբեր պրոբլեմներ են հորինում, որոնք հետո երկար լուծում են։ Շատ ընկերներ են ունենում, բայց ոչ ոքի մինչև վերջ չեն վստահում։

Կարիճ

Զզվելի, քչփորող ու հիշաչար Կարիճը մշտապես դյուրագրգիռ վիճակում է, եթե ինչ-որ բան այնպես չէ արված, ինչպես նա է ճիշտ համարում։ Մշտական կշտամբանքներն ու մռայլ հայացքը, որն ի զորու է խելագարության հասցնել ու մինչև գոտկատեղ գետնի մեջ խրել, կարող են գժվացնել ում ասես։ Իսկ երբ այս հոդվածոտանին սկսում է խանդել, ապա դա ոչ մեկին քիչ չի թվա։ Փողերը չի հաշվում, բայց փոխարենը հրաշալի հիշում է, թե քանի անգամ եք մոռացել ուրախանալ նրա նվերից։

Աղեղնավոր

Նա չի ստում, բայց միայն այն պատճառով, որ նրա էությունը տանել չի կարողանում սուտը։ Չի ստում անգամ այն ժամանակ, երբ ճիշտն ասելը նպատակահարմար չէ, իսկ եթե նա քեզ ստի մեջ բռնացնի, ապա անախորժությունների սպասիր։ Աղեղնավորն անասելի խանդոտ է, բայց ինքը ոչ մի շրջազգեստ բաց չի թողնում։ Նույնիսկ Աղեղնավորներին հատուկ հումորի զգացումն ի զորու չէ կոմպենսացնել նրա թերությունները։

Այծեղջյուր

Այծեղջյուրներն անասելի համառ են ու չեն ենթարկվում համոզման։ Անգամ եթե նա համաձայնվում է քեզ հետ ինչ-որ հարցի լուրջ, ապա դա զուտ այն պատճառով է, որ ձեր կարծիքները համընկել են, կամ էլ պարզապես չի ցանկանում «խոզերի առջև մարգարիտներ շաղ տալ»։ Երկրորդ տարբերակի պարագայում կարող եք վստահ լինել, որ իր հոգու խորքում նա չի էլ կասկածում իր իրավացի լինելու մեջ։ Այծեղջյուրը ձանձրալի է, դժվարությամբ է հանդուրժում ուրախ և աղմկոտ խնջույքները, ու առհասարակ, հասարակությունը կարող է կորցնել նրան, եթե նրա հետ չտանեն համապատասխան աշխատանքներ։ Մյուս կողմից, ինչպես արդեն նշվեց, նրանց համոզելն անհնար է, ուստի ավելի լավ է փորձել խաղարկել նրա հետաքրքրությունն ու աստիճանաբար մոտեցնել նրան գաղափարին այնպես, որ Այծեղջյուրը որոշի, որ իրականում դա հենց իր գաղափարն է։ Նրանք պատվախնդիր են, համարում են, որ գիտեն կյանքը ու կարող են ժամերով լեկցիաներ կարդալ, թե ինչպես պետք է ապրեք, որ ճիշտ լինի ու հատկապես, թե ինչպես ծախսել փողերը։ Ուստի նրա հետ ավելի լավ է փակբերան լինել՝ շոփինգի հաճելիության առումով։

Ջրհոս

Ջրհոսը պաշտում է երազել ու մտածել գրանդիոզ պլանների մասին, բայց նրա էներգիան ու համբերությունը հազվադեպ են հերիքում, որ նա գոնե սկսի ինչ-որ բան։ Նա կարող է խոստանալ մի աշխարհ բան, ընդ որում՝ այդ պահին նա անկեղծորեն հավատում է, որ ի կատար կածի խոստումները, բայց մի՛ հավատացեք նրա քաղցր խոսքերին։ Լուրջ հարցերում ավելի լավ է հույս չդնեք Ջրհոսների վրա, ու առավել ևս պետք չէ երազել, կարող եք պատասխանատվությունը դնել նրա առնական ուսերին։ Այնպես որ, եթե Ջրհոսի հետ եք, ավելի լավ է հույսներդ Ձեզ վրա դնեք։

Ձկներ

Ձեզ պետք է նորմալ տղամարդ, ով վստահ է իր ուժերին և ամուր է կանգնած հողին, այլ ոչ թե մեկը, ով մշտապես սավառնում է ամպերո՞ւմ։ Եթե այդպես է, ապա Դուք սխալ հասցեով եք եկել, որովհետև Ձկներն ապրում են իրենց աշխարհներում ու իրենց կանոններով և որպես հետևանք՝ բացարձակ հարմարված չեն իրական կյանքին։ Ձկները հոգում երեխաներ են. նրանք վճռական չեն, անասելի զգայական են, նրանց մասին անդադար պետք է հոգ տանել, այլապես նրանք կարող են կորչել իրենց անինքնուրույնության պատճառով։

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը«Մի գդալ սեր»․ նոր հայկական ֆիլմը՝ կինոթատրոնների մեծ էկրանինԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»