Թրամփի թիմը սկսել է նախապատրաստել նրա հեռախոսազրույցը Պուտինի հետ
ՄիջազգայինՆերկա պահի դրությամբ նախապատրաստվում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդում է Interfax-ը` հղում անելով Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչ Շոն Սփայսերին:
Ենթադրվում է, որ նախագահների հեռախոսազրույցը կկայանա Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո:
Սփայսերի խոսքերով`դեկտեմբերի 28-ին կայացել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Մայքլ Ֆլինի և ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հեռախոսազրույցը:
«Զրույցը վերաբերել է Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ նորընտիր նախագահի հեռախոսազրույցի կազմակերպչական հարցերին», - ասել է Սփայսերը:
Նրա խոսքով` քննարկվել են կազմակերպչական հարցերն ու այն, թե «ինչպես է պետք պլանավորել այդ հեռախոսազանգը»: