Թրամփն աջակցում է ԵՄ-ի փլուզմանը. ԵՄ-ում ԱՄՆ դեսպան.
ՄիջազգայինԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է Եվրամիության փլուզմանը, ինչը հնարավոր է տեղի ունենա միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքով: Արմենպրեսի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է Daily Telegraph թերթը, վկայակոչելով ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Էնթոնի Գարդներին, ով շուտով վայր է դնելու իր լիազորությունները:
«Կարծել, թե Եվրոպայի բաժանմանն աջակցելով մենք կկարողանանք գործել մեր շահերի շրջանակում, կլիներ լիակատար հիմարություն: Լինել Brexit-ի վառ աջակից` մեզ համար դա հիմարության գագաթնակետն է»,- ավելացրել է դիվանագետը:
Գարդների խոսքով` ընտրված նախագահի թիմի անդամները եվրոպացի չինովնիկներից հետաքրքրվում են, թե մեծ Բրիտանիային որ երկիրը կարող է հետևել: «Հիմնականում տրվել է միայն մեկ հարց. «Հաջորդը որ երկիրը դուրս կգա ԵՄ-ից»,- ընդգծել է Գարդները: