Սերբիայում սառնամանիքի հետեւանքով 6 մարդ է մահացել
ՄիջազգայինՍերբիայի հարավում գյուղերից մեկի բնակիչը դարձել է հունվարի 6-ից սկսված սառնամանիքի 6-րդ զոհը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սերբիայի ռադիոյին եւ հեռուստատեսությանը:
Միտար Լյուբիսավլեւիչը 49 տարի մենակ էր ապրում երկրի ծայր հարավում գտնվող լեռնային տեղանքի Ռետկոցեր գյուղում: Սոցիալական պաշտպանության տեղական կենտրոնի աշխատակիցները նրա մարմինը հայտնաբերել են հունվարի 14-ին: «Ցոցպաշտպանության կենտրոնը որոնումները նախաձեռնել է, երբ աշխատակիցները պարզել են, որ նա մի քանի օր տանը չի եղել: Մարմինը հայտնաբերվել է 2 օր հետո ձյան մեջ»,- հայտնել է գյուղապետարանի ղեկավար Նեբոյշու Արսիչան:
Նախկինում երկրի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է հունվարի 6-ից սկսած Սերբիայի 150 քաղաքացիների տարհանման եւ ցրտահարվելուց փրկելու մասին: Հունվարի 11-ի տվյալներով՝ հաղորդվել է 3 մահացածի մասին: