Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ այսօր Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում տեղի է ունեցել նաև շքանշանի հանձնում:


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան հանձնեց Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին՝ բարձրորեն գնահատելով Հայ Եկեղեցու անդաստանում նրա վաստակը և տարիների ծառայությունը։

Օրվա խորհրդի շուրջ պատարագչի մատուցած քարոզից հետո, «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կողմից Ավագ Ս. Խորան բարձրացվեց հայրապետական սրբատառ կոնդակը: 

Կոնդակում, որն ընթերցվեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի կողմից, ի մասնավորի նշված էր. «Սիրելի Սրբազան,  ուրախություն է Մեզ համար Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները բերել Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակաշատ սպասավորիդ։       

Այսօր ուրախ առիթն ունենք գնահատանքով անդրադառնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում Ձեր նվիրյալ սպասավորությանը: Անթիլիասի դպրեվանքում և ապա Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում ավարտելով Ձեր հոգևոր ուսումնառությունը, Դուք ազգին ու եկեղեցուն անձնվեր ծառայանվիրումի ուխտ կնքեցիք Տիրոջ Սուրբ Սեղանի առջև և ստանձնեցիք կուսակրոն հոգևորականի առաքելությունը հավատավոր մեր ժողովրդի կյանքում:

Ձեզ պատասխանատու ծառայություն վստահվեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում, այնուհետև Աստուծո կամոք հովվական սպասավորության կոչվեցիք ԱՄՆ Հայոց Արևելյան  թեմում` երկար տարիներ աննվազ նախանձախնդրությամբ հոգևոր սնունդ ջամբելով մեր ժողովրդի հավատավոր զավակներին: Ձեր առաքելության մեջ կարևոր հանգրվան դարձավ սպասավորությունը Դիթրոյթի համայնքում: Հովվական անխոնջ նվիրումով Դուք եկեղեցու շուրջ միավորեցիք բարեպաշտ հայորդիներին և բարի գործերով ու նախաձեռնություններով շինություն ու պայծառություն հավելեցիք տիրախնամ համայնքին: Դիթրոյթի Ծուխի պատմության մեջ կարևորագույն ձեռքբերումներից է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից «Ալեք Մանուկյան» թանգարանը, որ հիմնեցիք Դուք Ձեր պաշտոնավարման տարիներին՝ թանգարանին նվիրելով նաև բազմաթիվ նմուշներ Ձեր անձնական հավաքածուից:

Սփյուռքում քահանայագործության երկար տարիների վաստակը Ձեր ուսերին եկաք Հայրենիք, Ձեր կարողությունները ի սպաս բերելու հայրենաբնակ մեր ժողովրդի հոգևոր կյանքի նորոգությանը և մեր հոգևոր ծննդավայրի՝ Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը: Այսօր Մենք ուրախ ենք հաստատելու, որ ինչպես Շիրակի թեմում, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ծառայեցիք անձնվիրումով ու Ձեր պարտականությանց հանդեպ առավելագույն բծախնդրությամբ:

Քրիստոսի հավատարիմ սպասավորիդ կյանքը զարդարված է նաև բարեսիրական գործունեությամբ, որ իրագործում եք ինքնաբուխ հանձնառությամբ և Ձեզ հատուկ համեստությամբ: Ձեր անձնական խնայողությունները Դուք ծառայեցնում եք մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը, նաև Ձեր օրինակով խրախուսում եք բազմաթիվ հայորդիների՝ իրենց վաստակը ի սպաս բերելու ազգօգուտ ու եկեղեցաշեն ծրագրերի իրականացմանը: Հատկապես գովելի է Ձեր աջակցությունը ծնողական հոգատարությունից զրկված մանուկներին, ովքեր Ձեր օգնությամբ հաղթահարում են կյանքի դժվարությունները, զորանում հավատքով ու լավատեսությամբ…»:

Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Փառեն Սրբազանին շնորհեց Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանը»:

 

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ