Թուրքիայում ոստիկանական մեքենա է պայթեցվել. կա մեկ զոհ
ՄիջազգայինԹուրքիայի Դիարբեքիրի նահանգի Սուր շրջանում ոստիկաններ տեղափոխող ավտոմեքենայի վրա հարձակում է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Հարձակման ժամանակ ոստիկանական մեքենան պայթեցվել է, ինչի արդյունքում 1 ոստիկան սպանվել է, 9-ը` վիրավորվել:
Նախնական տվյալներով՝ ոստիկանական մեքենայի վրա հարձակման մեջ մեղադրվում են Քրդստանի բանվորական կուսակցության(PKK) զինյալները:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: