Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան
ՄիջազգայինՈւկրաինան հայց է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի` Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարան:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը: Համապատասխան հանձնարարություն է տվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նշվում է, որ հայցը ներկայացվել է «Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի դեմ ուղղված ապօրինի ագրեսիա ցուցաբերելու ժամանակ ահաբեկչական և խտրականության ակտեր իրականացնելու համար պատասխանատվության ենթարկելու նպատակով»:
Փաստաթղթում պնդվում է, որ Մոսկվան խախտել է ահաբեկչությունը ֆինանսավորելու դեմ պայքարի և ռասսայական խտրականության ոչնչացման կոնվենցիաները:
Նախարարությունը նաև հայտնել է, որ Ուկրաինան ՄԱԿ-ի Միջազգային դատարան է դիմել գործը քննարկելու ընթացքում «Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների խախտումը կանխարգելող» միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: