Ճապոնիայում վթարի հետեւանքով ճանապարհին 2 հազար տոննա աղաթթու է թափվել
ՄիջազգայինՃապոնիայում մերկասառույցի պատճառով Նագասակի պրեֆեկտուրայում բեռնատարի վթարի հետեւանքով ճանապարհին շուրջ 2 հազար տոննա աղաթթու է թափվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը:
Բեռնատարը բախվել է թեթեւ մարդատար մեքենայի: Բաքերը շրջվել են եւ աղաթթուն թափվել է ճանապարհին՝ հասնելով նաեւ հարեւանությամբ հոսող գետը:
Տեղի բնակիչներին խորհուրդ են տվել չմոտենալ գետին: Հրշեջները մաքրել են ճանապարհը: Կիոդո գործակալության հաղորդմամբ՝ բնակչության ջրամատակարարման վրա միջադեպը չի ազդել: