Ջորջ Բուշ-ավագին հիվանդանոց են տեղափոխել
ՄիջազգայինԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագին Հյուսթոնի հիվանդանոց են տեղափոխել (Թեխաս նահանգ): Այս մասին հաղորդում է տեղական KHOU 11 հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախկին նախագահի ներկայացուցչին:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ 92-ամյա Բուշ-ավագի կյանքին ոչինչ չի սպառնում: Ակնկալվում է, որ մի քանի օր անց նա տուն կվերադառնա:
Հոսպիտալացման պատճառը չի նշվում: