Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»


Արագածոտնի մարզում արտակարգ դեպքերի քանակն զգալիորեն նվազել է

Հասարակություն

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում հունվարի 18-ին կայացել է Արագածոտնի մարզի ԱԻ նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավել ելով. «Միջոցառմանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը, ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Ցոլակյանը, ինչպես նաև՝ համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Արագածոտնի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ:

Առաջինը տարեկան զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը: 2016 թ. հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ՄՓՎ օպերատիվ խումբը և ենթակա ստորաբաժանումները արձագանքել են 781 դեպք-պատահարների , որը 2015 թվականի համեմատ նվազել է 26-ով կամ 3,2 %-ով: Դեպքերի հետևանքով զոհվել է 20 մարդ, որը 2015թ-ի համեմատ պակաս է 1-ով կամ 4,7 %-ով, մարմնական վնասվածքներ են ստացել 116 մարդ , որը նախորդ տարվա համեմատ պակաս է 9-ով կամ 7,2%-ով:

Հաշվետու ժամանակաշրջանում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են հրամանաշտաբային, շտաբային ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ, հատուկ-տակտիկական վարժանքներ` որոնք ընդգրկել են ինչպես քաղպաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնարար հարցերը, այնպես էլ՝ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները:

Համաձայն ՀՀ ԱԻ նախարարի 2016թ. հունվարի 15-ի հրամանի ՀՀ միջպետական մայրուղիներում ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու, բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ միջպետական ավտոճանապարհահատվածի 22-րդ կիլոմետրում ստեղծվել է տաքացվող վրանային ժամանակավոր փրկարարական հենակետ: 2016թ-ի դեկտեմբերի 27-ից ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ.Մխիթարյանի հրամանով հենակետի գործունեությունը վերականգնվել է:

Հաշվետու ժամանակահատվածում ամենօրյա աշխատանքներ են տարվել փրկարարական ուժերի մշտական մարտական պատրաստության պահպանման ուղղությամբ` մասնավորապես` մարզի տարածաշրջանների օբյեկտներում և կազմակերպություններում կազմակերպվել և իրականացվել է հրշեջ մարտավարական վարժանքներ. տարածաշրջանները սպասարկող ՀՓՋ-ների ուժերով և միջոցներով:

2016թ-ին ՄՓՎ կողմից ճշգրտվել են` «Արագածոտնի մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը», «Արտակարգ իրավիճակներում ՀՀ Արագածոտնի մարզի բնակչության պաշտպանության պլանը», «ՀՀ Արագածոտնի մարզի բնակչության տարահանման պլանը», «ՀՀ Արագածոտնի մարզի տարահանված բնակչության կենսապահովման գործընթացի նախապարտարաստման մարզային պլանը»: 
Մարզային փրկարարական վարչության պետ Ա. Ամիրջանյանը ներկայացրեց մի շարք առաջարկներ, որոնք նպատակ ունեն ավելի արդյունավետ կազմակերպել մարզային փրկարարական վարչության աշխատանքները, որից հետո մասնակիցները հարցեր ուղղեցին զեկուցողին:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը գոհունակությամբ փաստեց մարզում արտակարգ դեպքերի շարունակական նվազման միտումը՝ հանձնարարելով շարունակել կանխարգելիչ գործողությունների իրականացումը: Արման Ցոլակյանը հորդորեց ակտիցավնել մարզային փրկարարական վարչության համագործակցությունը տեղական ինքնակառավարման և պետական այլ մարմինների հետ` աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, իսկ մարզային վարչության աշխատանքը ընդհանուր առմամբ բավարար գնահատեց՝ շեշտելով, որ վարչության աշխատակիցները պատվով են իրականացր ել իրենց առաջ դրված խնդիրները:

ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը կարևորեց փրկարարական վարչության շարունակական տեխնիկական հագեցվածության ապահովումը, նշելով, որ մինչև տարեվերջ նախատեսվում է փրկարար ծառայության ամբողջ համակարգը համալրել թվային որակյալ ռադիոկապով, ինչպես նաև թարմացնել համակարգչային տեխնիկան:

Արագածոտնի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կատարած աշխատանքները ամփոփեց ՀՎՔ բաժնի պետ Տարոն Գալստյանը: Արագածոտնի մարզում 2016թ. ընթացքում արձանագրվել է հրդեհի 182 դեպք, որի հետևանքով պատճառվել է 16 միլիոն 376 հազար 360 դրամ նյութական վնաս: 2015 թվականի հետ համեմատությամբ հրդեհների քանակը նվազել է 100-ով կամ 35,5 տոկոսով, իսկ նյութական վնասը նվազել է 19 միլիոն 245 հազար 640 դրամով կամ 54%-ով:

2016 թվականի ընթացքում 8 քաղաքացի հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության 205 000 դրամի չափով, որը ամբողջությամբ գանձվել է: Տարվա ընթացքում հրդեհի հետևանքով զոհեր չեն եղել, չորս քաղաքացի ստացել են այրվածքներ: Մարզի տարածքում հրդեհների հիմնական մասը տեղի է ունեցել չոր խոտածածկ տարածքներում, որը մեծամասամբ առաջացել է ծխախոտի և առանց հսկողության մնացած կրակի պատճառով:

ԱԻՆ « Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային փորձագետ Սոս Մայիլյանը ներկայացրեց մարզային ստորաբաժանման տարեկան հաշվետվությունը: 2016 թվականի ընթացքում մարզում կնքվել է տեխնիկական անվտանգության փորձաքննության 255 պայմանագիր, որի արդյունքում փորձաքննության են ենթարկվել 250 օբյեկտներ, հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացվել արտադրական վտանգավոր օբյեկտների 66%-ի տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Հարկ է նշել նաև, որ հաշվետու ժամանակահատվածում արտադրական պատահարներ, տեխնածին վթարներ չեն գրանցվել, ինչը վկայում է փորձաքննության անցկացման որակական բարձր մակարդակի մասին:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի 2016 թվականի կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԱԻՆ «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ս.Մարգարյանը: Սեյսմիկ ռիսկի տվյալների բազայի ստեղծման աշխատանքների շրջանակներում կատարվել են ՀՀ Արագածոտնի մարզի թվով 122 դպրոցական շինությունների տվյալների վերլուծության, հավաքագրման և բազայի համալրման աշխատանքներ: Արագածոտնի մարզում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում, որի շրջանակներում 2016 թվականի ընթացքում ուսուցանվել է 115 աշակերտ, 27 ուսուցիչ և 45 միջին և բարձր ղեկավար աշխատողներ:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» Արագածոտնի մարզում տեղակայված ստորաբաժանումների կողմից 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ Աշտարակի օդերևութաբանական կայանի պետ Քնարի Եսայանը: 2016 թվականի ընթացքում օդերևութաբանական բոլոր կայաններում իրականացվել են օդերևութաբանական երևույթների շուրջօրյա դիտարկումներ, հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ռադիոլոկացիոն հակակարկտային կայանի կողմից Արագածոտնի և Կոտայքի մարզերում տեղադրվ ած 81 հակակարկտային կայանքներով իրականացվել է մոտ 6500հա տարածքի գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանություն կարկտահարությունից:

Արագածոտնի մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց մարզում աշխատող ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներից, որոնք մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները, առանձնահատուկ շեշտելով մարզային փրկարական վարչության աշխատանքը, կարևորելով ժամանակավոր փրկարարական հենակետերի աշխատանքը, որոնք ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին առաջին օգնություն են ցույց տալիս, ապահովում տաք թեյով ու սննունդով:

Ամփոփիչ խոսքում Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Ցոլակյանը խնդրեց իր անունից շնորհակալություն հայտնել մարզի փրկարար ծառայության և ԱԻՆ մյուս ստորաբաժանումների աշխատակիցներին բարեխիղճ աշխատանքի համար` հորդորելով պահպանել և կրկնապատկել աշխատանքային եռանդը:

ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի մարզի ԱԻՆ ստորաբաժանումների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք, և նշեց, որ հասարակության և մարզային իշխանությունների կողմից տրվող բարձր գնահատականը դրա վառ ապացույցն են: Գագիկ Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար, և համոզմունք հայտնեց, որ աշխատանքային ձեռքբերումները շարունակական են լինելու»:

 

Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՆախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանԸնդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ