Դոնալդ Թրամփը երդում կտա Աբրահամ Լինքոլնի Աստվածաշնչի վրա
ՄիջազգայինԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ կայանալիք երդմնակալության արարողության ժամանակ կերդվի ԱՄՆ նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնին պատկանած Աստվածաշնչի վրա:
Ինչպես հայտնում է The Independent-ը, բացի այդ, Թրամփը կօգտագործի նաև 1955-ին կիրակնօրյա դպրոցն ավարտելու կապակցությամբ մոր կողմից իրեն նվիրված Աստվածաշունչը: Մեկնաբանելով Լինքոլնի Աստվածաշունչն ընտրելու որոշումը` երդմնակալության հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ տալով նույն երդումը, որը հնչել է 156 տարի առաջ, նորընտիր նախագահը ձեռքը կդնի երկու Աստվածաշնչի վրա, որոնցից մեկը հատուկ նշանակություն ունի նրա ընտանիքի համար, մյուսը` իրենց երկրի:
Լինքոլնի Աստվածաշունչը գնվել է երդմնակալության համար՝ 1861 թվականին:
ԱՄՆ նորանշանակ փոխնախագահ Մայք Փենսը կերդվի Ռոնալդ Ռեյգանի Աստվածաշնչով: