ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկա չի գտնվի Թրամփի երդմնակալությանը
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մտադիր չէ ներկա գտնվել ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, որը կայանալու է հունվարի 20-ին Վաշինգտոնում:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
Նրա խոսքով` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները նախկինում չեն այցելել նման միջոցառումների, և Թրամփի երդմնակալությունը բացառություն չի լինի:
Հակը նաև հայտնել է, որ վաղ է խոսել է Գուտերիշի և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում Թրամփի առաջադրած թեկնածուի` Նիկի Հեյլիի հանդիպման մասին` հավելելով, որ Սենատը դեռ չի հաստատել նրա թեկնածությունը: