ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Շենոնը կկատարի Պետդեպի ղեկավարի պարտականությունները
Միջազգային Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պարտականությունները կկատարի հունվարի 20-ի տեղական ժամանակով ժամը 12:00-ից մինչեւ Սենատի կողմից պետքարտուղարի պաշտոնում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված թեկնածուի հաստատումը:
Այդ մասին հայտնել Է Պետդեպը:
Պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 19-ին հրաժեշտ Է տվել իր աշխատակիցներին եւ թողնում Է պաշտոնը:
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Շենոնը հինգշաբթի կարճատեւ հանդիպում Է անցկացրել Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնին հավակնող Ռեքս Թիլերսոնի հետ, կայացած զրույցի բովանդակության մասին չի հաղորդվում:
Զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածությունը Սենատի կողմից կարող Է քննարկվել հունվարի 23-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: