Պենտագոնը հայտարարել է Սիրիայում «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկի վերացման մասին
Միջազգային«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկն սպանվել Է Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքին հասցված ավիահարվածի հետեւանքով:
Այդ մասին հունվարի 19-ին հայտնել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուկը:
«Հունվարի 12-ին ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկին՝ Աբդ ալ Ջալիլ ալ Մուսլիմիին՝ Սերակաբի (Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքում գտնվող քաղաք) շրջանում ուղղորդված ավիահարվածի արդյունքում»,- ասված Է Քուկի հայտարարության մեջ:
Դրանում նշվում Է, որ նա ծագումով Թունիսից Էր, ուսուցում Է անցել թալիբների մոտ 1990-ականների վերջին եւ ընդգրկուն ու տեւական կապեր ուներ «Ալ Քաիդայի» բազմաթիվ անդամների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: