Թրամփի վարկանիշը հերթական հակառեկորդն է սահմանել
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը կրկին հակառեկորդ է սահմանել. Թրամփին վստահում է ամերիկացիների մեկ երրորդից քիչ ավելի մարդ։ Այս է վկայում Fox News անցկացրած հարցումը, որը հրապարակվել է Թրամփի երդմնակալությունից ժամեր առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հարցման համաձայն, հարցվածների միայն 37 տոկոսն է դրական գնահատում ապագա նախագահին, մինչդեռ 57 բացասական է գնահատում Թրամփին։
Իսկ Gallup–ի՝ յս շաբաթ ավելի վաղ հրապարակած ուսումնասիրությունները վկայում են, որ Թրամփի վարկանիշը երդմնակալությունից մեկ շաբաթ առաջ ամենացածրն է՝ իր երեք նախորդների համեմատ։