ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել կիբեռ ոլորտի հարձակողական և պաշտպանական հնարավորությունները. Սպիտակ տուն
ՄիջազգայինԱՄՆ-ն մտադիր է զարգացնել կիբեռտարածության պաշտպանական և հարձակողական հնարավորությունները: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ԱՄՆ-ի նոր վարչակազմի ծրագրի շարադրանքում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
«Կիբեռպատերազմը նոր մարտադաշտ է, և մենք պետք է ձեռնարկենք բոլոր միջոցառումները մեր ազգային գաղտնիքները և անվտանգության համակարգերը պաշտպանելու համար: Առաջին հերթին, մենք կզարգացնենք պաշտպանական և հարձակողական հնարավորությունները ԱՄՆ հրամանատարության կիբեռոլորտում` ներգրավելով լավագույն և տաղանդավոր ամերիկացիներին, որոնք կծառայեն այս կարևորագույն ոլորտին», - ասվում է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ելույթից րոպեներ անց հրապարակված փաստաթղթում: