Ձնահոսքի տակ հայտնված իտալական հյուրանոցի փլատակների տակից ևս 4 մարդու են դուրս բերել
ՄիջազգայինԻտալիայի Աբրուցո նահանգի լեռնային շրջանում գտնվող Rigopiano հյուրանոցի տարածքից, որն օրեր առաջ ձնահոսքի հետևանքով ձյան տակ էր հայտնվել, հաջողվել է ևս 4 ողջ մարդու հայտնաբերել:
Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն` վկայակոչելով դեպքի վայրում աշխատող փրկարարական ծառայությանը, փլատակների տակից հունվարի 21-ի առավոտյան երկու տղամարդու և երկու կնոջ են հայտնաբերել:
Ինչպես նախօրեին հաղորդվում էր, ևս 4 երեխայի է հաջողվել փրկել: Պաշտոնական տվյալների համաձայն` ողջ մնացածների ընդհանուր թիվը հասել է 11-ի: Հայտնաբերվել է նաև 4 զոհերի մարմիններ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Իտալական իշխանությունների տվյալներով` հունվարի 18-ին տեղի ունեցած ձնահոսքի պահին քառահարկ հյուրանոցում 20 զբոսաշրջիկ է գտնվելիս եղել, ինչպես նաև 7 կամ 8 աշխատակից: