Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պատվիրակություններն աշխատում են Սիրիայի հարցով փաստաթղթի շուրջ
ՄիջազգայինՌուսաստանի, Իրանի, Թուրքիայի պատվիրակություններն աշխատում են ամփոփ փաստաթղթի շուրջ, ասել է Ղազախստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Մուսիենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հիմա բոլորը դրանով են զբաղված: Եզրափակիչ փաստաթղթով, ամեն բան արվում է հանուն դրա»,- ասել է նա լրագրողներին:
Նշենք, որ կիրակի Աստանայում ընթանում են ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի պատվիրակությունների եռակողմ խորհրդակցությունները: Իսկ հունվարի 2-ին կկայանա Սիրիայի հարցով միջազգային գագաթնաժողովը: