ԱՄՆ-ի Սենատի կոմիտեն պաշտպանեց Թիլերսոնի նշանակումը պետքարտուղարի պաշտոնում
Միջազգային ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեն հունվարի 23-ի նիստում պաշտպանել Է ExxonMobil-ի նախկին ղեկfվար Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը, որին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել Է պետքարտուղարի պաշտոնի համար: Այդ որոշման օգտին քվեարկել Է կոմիտեի 11 անդամ, դեմ են արտահայտվել տասը:
Այժմ Թիլերսոնին պետք Է հաստատի ամբողջ վերին պալատը, դրա համար պահանջվում Է ձայների պարզ մեծամասնություն, որն ունի Հանրապետական կուսակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: