Իրանը կշարունակի օգնել Սիրիային ահաբեկչության դեմ մղվող պայքարում
ՄիջազգայինԻրանը հանդես Է գալիս սիրիական եւ տարածաշրջանային մյուս հակամարտությունների դիվանագիտական կարգավորման օգտին, բայց չի հրաժարվի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Սիրիային օգնություն ցուցաբերելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակի խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը:
«Մենք հավատում ենք, որ դիվանագիտական ուղին միակն Է սիրիական ճգնաժամը հաղթահարելու համար, բայց այդ հանգամանքը մեզ չի ստիպի անտեսել այն օգնությունը, որը Սիրիային տրամադրվում Է ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,- ասել Է նա իրանցի լրագրողներին՝ ամփոփելով Լիբանանի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերրիի հետ կայացած հանդիպման արդյունքները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: