Մոսկվան որպես սպառնալիք չի ընկալում իր սահմանների մոտ Չինաստանի բալիստիկ հրթիռների տեղակայումը
ՄիջազգայինՄոսկվան որպես սպառնալիք չի ընկալում Չինաստանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղակայումը Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Չինաստանի զինված ուժերի զարգացման առումով որեւԷ գործողություններ, եթե այդ տեղեկատվությունը (ՌԴ-ի սահմանների մերձակայքում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղակայման մասին) համապատասխանում Է իրականությանը, ռազմական շինարարությունը Չինաստանում չենք ընկալում որպես սպառնալիք մեր երկրի համար»,- լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հիշեցրել Է, որ Չինաստանը «մեր ռազմավարական դաշնակիցն Է, մեր գործընկերը թե՛ քաղաքական եւ թե՛ առեւտրատնտեսական առումով»: «Մենք թանկ ենք գնահատում մեր հարաբերությունները»,- ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, որ Չինաստանը սեփական մշակման առավել կատարյալ բալիստիկ հրթիռներ Է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյանի նահանգում:
Զանգվածային լրատվամիջոցներից մի քանիսը հրթիռներով լուսանկարների հրապարակումը կապում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության հետ՝ ենթադրելով, թե դա կարող Է լինել Պեկինի արձագանքը Չինաստանի վերաբերյալ Թրամփի սադրիչ հայտարարություններին: