Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»


ՀՀԿ–ն առանց Հովիկ Աբրահամյանի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան քաղաքական դաշտում ընթացող խմորումները շարունակում են ավելի հետաքրքիր գունավորում ստանալ։ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Նախկին վաչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը։
Այս շրջադարձը, բնականաբար, բազմաթիվ ենթադրությունների և վարկածների տեղիք է տալիս, որոնցով հեղեղվելու է հայաստանյան լրատվական դաշտը։ Արդեն իսկ հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ Աբրահամյանի որոշման վերաբերյալ, ընդ որում` այդ մեկնաբանություններն ընդգրկում են Հովիկ Աբրահամյանի «նեղացածությունից» մինչև իշխանական խաղն ընկած ամբողջ սպեկտրը։ 
Սակայն ենթադրությունների և մեկնաբանությունների անշնորհակալ գործից հրաժարվելով, արձանագրենք մի շարք իրողություններ, որոնք ստեղծում են մի նոր քաղաքական իրավիճակ։ Նախ և առաջ, պետք է նշել, որ Հանրապետական կուսակցության առանցքային դեմքերից մեկի հեռանալը կուսակցությունից ցրում է այն միֆը, թե Հանրապետականը հայաստանյան ամենակուռ քաղաքական կառույցն է։ Ըստ էության, ծրագրային, գաղափարական և ադմինիստրատիվ կայուն առանցք ունեցող կուսակցություններում բացառվում են առանցքային կուսակցականների նման քայլերը։ Սակայն Հանրապետական կուսակցությունը, որքան էլ հակառակը պնդեն հանրապետականները, իրենից ներկայացնում է մի կորպորացիա, որտեղ միավորված են տարբեր խմբակային ու անձնական շահեր ունեցող և հետապնդող ուժեր, որոնք որոշակիորեն հաջողել են մինչ օրս իշխանությունն իրենց ձեռքում պահելու գործը։
Միաժամանակ Հանրապետական կուսակցությունում լայն ներկայացվածություն ունեն հայաստանյան բիզնես էլիտան և օլիգարխ ընկալվող անհատները, որոնք հայտնվել էին իշխանության կուսակցությունում զուտ իրենց անձնական կամ ընտանեկան բիզնեսները, իսկ որոշ դեպքերում էլ մենաշնորհները պահպանելու համար։ Այս ֆոնին Հովիկ Աբրահամյանի հեռանալը կուսակցությունից առավել քան տրամաբանական է դառնում, քանի որ ունենալով լուրջ ֆինանսա–տնտեսական ռեսուրսներ, տարիներ շարունակ լինելով կուսակցության երկրորդ դեմքը, Աբրահամյանը պարզապես չէր կարող վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո ձեռքերը ծալել և հեռանալ ակտիվ քաղաքականությունից։ Այստեղ խնդիրն այն էր, թե նախկին վարչապետն ինչ ձևաչափով իր մասնակցությունը կունենա երկրում կատարվող քաղաքական գործընթացներին։
Ի դեպ, այս առումով պետք է նշել, որ Աբրահամյանի առաջիկա հայտարարությունից արդեն իսկ կգծագրվի նշված ձևաչափը։
Մյուս կողմից, ներկայում արդեն իսկ շրջանառվում է այն թեզը, թե Հովիկ Աբրահամյանի՝ Հանրապետականից հեռանալուց հետո, իշխանության կուսակցությունում կարող է սկսվել առնետավազք։ Այս թեզը սակայն, կարծում ենք այնքան էլ իրագործելի չէ, քանի որ նման քաղաքական զարգացումները հնարավոր են միայն Հանրապետականի իշխանությունից հեռանալուց հետո, ինչպես եղավ 1998 թվականին ՀՀՇ–ի պարագայում, իսկ Հանրապետականը ներկայում, անկախ ամեն ինչից, շարունակում է իր ձեռքում պահել իշխանական բոլոր լծակները։ Սա, ըստ էության, կարևոր հանգամանք է, քանի որ պետական իշխանության համար գործողության մեջ անհատներ կամ նույնիսկ խմբերը չեն կարող ստանդարտ իրադրության մեջ լուրջ խոչընդոտներ դառնալ։ Այլ հարց է, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ կձևավորվի ապրիլի երկուսից հետո, սակայն սա այլ խնդիր է։ 
Վերջապես պետք է նշել, որ Աբրահամյանի հեռանալը կուսակցությունից բավական լուրջ խնդիրներ է հարուցում Հանրապետականի ներսում, քանի որ կուսակցության մեջ տարբեր թևերի առկայության մասին լուրերը դեռ շատ վաղուց էին շրջանառվում, նման պարագայում արդեն Հանրապետականի, այսպես ասած, մարգինալ կամ առավել պասիվ հատվածը դառնալու է առավել զգուշավոր՝ վարչակարգին իր նվիրվածությունն ապացուցելու գործում, ինչը լրջորեն վնասելու է ընտրությունների կազմակերպական գործընթացներին, քանի որ հենց այս թևը առանցքային դեր էր կատարում կուսակցության ձայներն ապահովելու գործընթացներում։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործում