50 տարվա ընթացքում առաջին անգամ Կուբայից օրինական բեռ Է ժամանել ԱՄՆ
ՄիջազգայինՎերջին ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ օրինական բեռով նավը հունվարի 24-ի առավոտյան հանգրվանել Է ԱՄՆ-ի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) Էվերգլեյդս նավահանգստում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:
Նավը տեղ Է հասցրել երկու կոնտեյներ՝ փայտածուխով, որը կղզում տնայնագործական եղանակով արդյունահանվել Է բանվորների մասնավոր միավորումների կողմից, ինչը թույլ Է տալիս այս հումքը ներմուծել Միացյալ Նահանգներ՝ չնայած կղզու նկատմամբ գործող առեւտրական բռնարգելքին: Այդ մատակարարումները հնարավոր են դարձել մի շարք զիջողությունների շնորհիվ, որոնք ԱՄՆ-ի ֆինանսների եւ առեւտրի նախարարությունները կատարել են Սպիտակ տանը դեռ նախկին նախագահ Բարաք Օբամայի գտնվելու ժամանակ:
Այս բեռն ԱՄՆ Է ժամանել ձեռնարկատեր Սքոթ Գիլբերտի պատվերով, նրա ընկերությունն ավելի վաղ հայտարարել Էր կուբացի մատակարարներից 80 տոննա ածուխ ձեռք բերելու մտադրության մասին: Խոսքը վերաբերում Է Կուբայում արդյունահանվող վառելիքի այդ տեսակին, որն աչքի Է ընկնում մաքուր այրմամբ, ուստիեւ հաճախ օգտագործվում Է հացաթխման փռերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: